Կարեն Հովհաննիսյան. Ահաբեկիչները կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Մեր երկիրը, իսկ ավելի կոնկրետ Սյունիքի մարզը նոր, ավելի վտանգավոր իրողության դեմ է կանգնած։
Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին։
Հարավում Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ էին բերել, որոնց խոստացել էին լավ ու բարեկեցիկ կյանք՝ հաղթանակից հետո։ Այժմ այդ ահաբեկիչները ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ-ին, քանի որ մեր սահմանները բաց է, նույնիսկ կան ճանապարհներ, որոնք վերահսկվում են ադրբեջանցիների կողմից։
Ահաբեկիչները չունեն հատուկ տարբերանշան, որպեսզի նրանց տարբերել լինի, նրանք էլ սովորական հագ ու կապով են և կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք․․․
Հետո չասեք, թե այդ վտանգի մասին չէինք մտածել, այդ ռիսկի մասին էլ չէին բարձրաձայնել մասնագետները․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Հովհաննիսյան. Զորքին զինեք գիշերային տեսանելիության սարքերով
- Կարեն Հովհաննիսյան. Այս խայտառակությանը չպիտի ենթարկվենք
- Կարեն Հովհաննիսյան. Դիվանագիտական պարտությունը զորքի, ազգի վրա չգցեք
- Կարեն Հովհաննիսյան. Դատելով արաբական աշխարհի արձագանքներից՝ Թուրքիան վարձկանների հավաքագրման խնդիրներ է ունենալու
- Եթե հարձակում է եղել արդեն հարավային սահմանապահ ուղեկալի վրա, ապա սա արդեն նոր որակ է. Կարեն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան