Կայացել է ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը
Դեկտեմբերի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ 20-րդ հերթական ժողովը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Օրակարգում ընդգրկված էր 19 հարց: Օրակարգի հաստատումից հետո կայացավ ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, այնուհետև ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկումը: Այնուհետև ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ Գործկոմի կողմից կասեցված անդամների՝ «Լոկոմոտիվ ՖԱ» ՀԿ, «Արագած ՖԱ» ՀԿ, «Տորպեդո ՖԱ» ՍՊԸ ՀՖՖ անդամության կասեցմանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց իր հաշվետվությունը: Դրանից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2019 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ՀՖՖ հաջորդ ֆինանսական տարվա (2021 թ.) բյուջեի հաստատման և անկախ աուդիտորի նշանակման օգտին:
Օրակարգի վերջին հարցերով ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ նոր խմբագրությամբ Կանոնադրության և ՀՖՖ ընտրական կարգի հաստատմանը և կողմ քվեարկեցին ՀՖՖ ընտրական կանոնակարգի հաստատմանը, ՀՖՖ ընտրական կոմիտեի կազմի ձևավորմանը, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի, ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի անդամի, ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահի/անդամների նշանակման, «Գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության» հիմնադրամի ստեղծման օգտին»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները