Ճապոնիայի վարչապետ․ Վարակն ամանորյա արձակուրդներ չի ճանաչում
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան այսօր իր նախարարներին խնդրել է պատրաստ լինել գործադրելու միջոցներ՝ կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու համար, այն բանից հետո, երբ վերջին օրերին ամեն օր գրանցվող դեպքերի թիվը հասել է ռեկորդայինի: Այս մասին գրում է Reuters-ը։
«Վիրուսը չի ճանաչում տարեվերջի կամ ամանորյա արձակուրդներ: Ես խնդրում եմ յուրաքանչյուր նախարարի՝ բարձրացնել իրենց հրատապության զգոնության մակարդակը և մանրակրկիտ կերպով իրականացնել հակազդեցության միջոցներ»,- ասել է Սուգան՝ կորոնավիրուսի հետ կապված կառավարության աշխատանքային խմբի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում