Տասից ավելի տուն՝ Որոտանում ապրող ընտանիքներ ստիպված են լուռ ու մունջ տանից դուրս գալ․ Մենուա Հովսեփյան
«Այս պահին մարդիկ տեղափոխվում են, ի՞նչ պետք է անեն։ Մենք միայնակ ի՞նչ պետք է անենք, երբ այս երկրին տեր չկա։ Նայում ենք, ոնց են մարդիկ էստեղից քոչում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքի այգեգործական կազմակերպությանը պատկանող հատվածում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներից ոմանց 1 ժամ ժամանակ են տվել՝ տարածքները լքելու համար։
Տասից ավելի տուն՝ Որոտանում ապրող ընտանիքներ ստիպված են լուռ ու մունջ տանից դուրս գալ։ Բացի տներից Ադրբեջանի հսկողության տակ են անցնելու Որոտանի այգիները՝ բնակիչների ապրուստի ամբողջ միջոցները։ Թե քանի հեկտար տարածք է անցնում Ադրբեջանական կողմին, չափումներ չեն արել, բայց Հովսեփյանը նշեց, որ բավականին շատ տարածքների մասին է խոսքը։
Բնակիչները պատմել են, որ ադրբեջանցիները անձամբ են մոտեցել և մեկ ժամ ժամանակ տվել, որ բնակիչները դուրս գան ու լքեն տարածքը, սպառնացել, որ հակառակ դեպքում բոլորին կվերացնեն։
«Ընտանիքները լքում են, թողնում ապրուստի միջոցները, տղամարդիկ էլ մեքենաներով տանից իրերն են դուրս բերում»։
Որտե՞ղ են ապրելու՝ չգիտեն, բայց համայնքապետարանը իշխանություններից օգնության չի սպասում, իրենք են նոր նախագծեր մշակում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում, քանի որ մենք չենք կարա հույսներս դնենք այսօրվա անլուրջ իշխանության վրա։ Համայնքի ղեկավարի հանձնարարականով իրականացվում են նախագծման աշխատանքներ մեր սահմանամերձ գյուղերում նոր շենքեր կառուցելու համար և մարդկանց ապրուստի միջոցով ապահովելու համար»,- ասաց Հովսեփյանը։
Մեկ ամիս է, ինչ սյունեցիները զգուշացնում են, բայց իշխանություններից օգնություն չստացան, փոխարենը վարչապետը նշեց՝ անվտանգության համար են անում, ՀՀ տարածքից մեկ մմ անգամ չի տրվում թշնամուն։
«Իսկ ինքը ուղիղ եթեր է միացնում, գնում Պետրոսի մոտ նստում, չգիտես ինչի մասին է խոսում։ Ի՞նչ ՀՀ սահմաններ, ո՞րն է էդ ՀՀ-ն, այսինքն` այսօր, նույն երևանաբնակը, որն ունի սեփականաշնորհման վկայական, ինքը հարյուր տոկոսով համոզված չպետք է լինի, որ այդ տունը իրենն է։ Որովհետև կարող է պարզվի, որ դա ՀՀ չէ»։
Հովսեփյանը հավելեց, որ ադրբեջանցիները որոտանցիներին զգուշացնելուց հետո հետ են գնացել, շարված են տարբեր տեղերում, իրենց տրված ժամանակն էլ լրանում է։ Հովսեփյանն ասում է՝ իշխանությունների նվիրած տարածքներում են ու սպասում են մնացածն էլ վերջնական իրենցով անելուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքերը ժամանակ են տվել տարածքը լքելու համար». Որոտանի գյուղապետ
- Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով կգործի նոր հեռախոսահամար. ԱԱԾ
- «Հրապարակ». Որոտանի գյուղապետի եղբոր տունն անցել է ադրբեջանցիների տիրապետության տակ
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ
- Առուշ Առուշանյան. Նոր տեղեկություններ եմ ստացել Որոտանից, շտապ վերադառնում եմ Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան