Մուրադովի ուղեկցությամբ հայրենիք վերադարձած գերիներից մեկին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը քիչ առաջ Բաքվից վերադարձել է Երևան, նրա օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
Wargonzo-ի փոխանցմամբ, Հայաստան վերադարձած գերիներից մեկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան