Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է. Նաիրա Զոհրաբյան
«Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնել իր լիազորություններն:
«Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով՝ խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը՝սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել է հակասահմանադրական մի նախագիծ կազմել»,- նկատեց պատգամավորը:
Պատգամավորը հայտնեց, որ քվեարկությունից հետո դիմելու են Սահմանադրական դատարան, քանի որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակի և հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի դեպքը։
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ունեն հավաստի տեղեկություններ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանձնարարել ԱԱԾ տարբեր ղեկավարներին, իրավապահներին իր դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր պեղել:
«Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է ամենաստորագույն ճանապարհներից մեկով։ Այս խորհրդարանը, որն այօր պետք է դառնար ժողովրդի կենսական, սոցիալական խնդիրների քննարկման հարթակ, նա վերածել է իրեն ընդդիմախոս քաղաքական գործիչների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակ»,- հայտարարեց պատգամավորը։
Զոհրաբյանը ցույց տվեց մի փաթեթ, որում առկա էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ինքը պատերազմի առաջին օրից աշխատել է միջազգային բոլոր կառույցների հետ և հավաստիացրեց, որ դա է Նիկոլ Փաշինյանի դրդապատճառն իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու համար
«Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ ուզում է չեզոքացնել, որ ես որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ միջազգային կառույցներին եմ ներկայացրել իր եղբայր, իր կիրթ գործընկեր Ալիևի և Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները»,- հայտարարեց պատգամավորը և նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ալիևը ճանաչվի ռազմական հանցագործ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը մեջբերեց մի շարք արտահայտություններ, որոնք Նիկոլ Փաշինյանն օգտագործել է քաղաքական գործիչների մասին խոսելիս։
««Պատին ծեփել», «ասֆալտին պառկեցնել», «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծողների վրա», «բոլորի թաթիկները կկտրենք», «թևերը կկտրեմ սաղմնային վիճակում», «ծնկի կբերվեն այն եկեղեցականները, որոնք կփորձեն մեր ոտքի տակ ընկնել», «եղափոխությունից հետո ոչինչ չէր խանգարում հատ-հատ մարդկանց տներից հանել և սամասուդ անել բառի բուն իմաստով», «այսօր էլ ինձ չի խանգարում հոխորտացող թափթփուկներին ենթարկել սամասուդների», «կարծում եմ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ -ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ և պետք է այնքան ուժ կիրառել, որ հեսա շուտով ծպտունները դուրս չգան», «ղալաթ կանի մեկը» և այլ արտահայտություններ»,- թվարկեց պատգամավորը և շեշտեց, որ ինքը մնում է այն համոզման, որ 5000 զոհերի մեղավորին պաշտպանողներն անմաքուր են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան