«Թուրքերը ժամանակ են տվել տարածքը լքելու համար». Որոտանի գյուղապետ
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ այսօր ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ տվել են՝ տարածքները լքելու համար: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը:
«Գյուղում չէ՝ գյուղի տարածքն է, երկու հարկանի շենքը, որ տվել ենք իրենց, այդ շենքից վերև՝ այգեգործական ընկերության տարածքն է, խոսքը այդ հատվածի մասին է: Հիմա թուրքերը եկել են՝ մեր ժողովրդին մի ժամ ժամանակ են տվել, որ էդ տարածքն ազատեն»,- ասաց համայնքապետը:
168.am– Իսկ խաղաղապահնե՞րը:
Սուրեն Օհանջանյան– Խաղաղապահներն ի՞նչ անեն, որ ասում են՝ իրենց սահմանն է:
168.am– Մարզպետը, կառավարության որևէ ներկայացուցիչ ձեզ հետ կապ հաստատե՞լ է:
Սուրեն Օհանջանյան– Դե հիմա բանակցում են, ճշտում են՝ ինչ է կատարվում:
168.am– Ի՞նչ պիտի անեք:
Սուրեն Օհանջանյան– Մեկը ուզում է իրերը տանի, մեկը՝ չի տանում, անորոշ վիճակ է: Մի խոսքով, ես ուղիղ ասում եմ, էս մի ամիս է՝ խնդրում եմ՝ թող վերադասը գա, սահմանը ճշտեն, ժողովրդին ասեն՝ որն է իրենցը, որ մարդկանց ոչ թե թուրքը գա մի ժամ ժամանակ տա, վերադասից գան, ասեն, մարդիկ իմանան՝ ինչ է կատարվելու: Թուրքը ինձնից սահման չի հարցնում, որ ես գնամ իր հետ սահման ճշտում անեմ, վերադասը պետք է սահմանների համար բանակցի, ոչ թե ես:
Հարակից հրապարակումներ`
- Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով կգործի նոր հեռախոսահամար. ԱԱԾ
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ
- Առուշ Առուշանյան. Նոր տեղեկություններ եմ ստացել Որոտանից, շտապ վերադառնում եմ Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան