Պեսկովն ասել է՝ ինչն օգնեց «Արցախի հարցով խաղաղ համաձայնագրերի կնքմանը»
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևանի և Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը նպաստեց Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ համաձայնագրի կնքմանը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բաքվի և Երևանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լավ և կառուցողական հարաբերությունների պահպանումը թույլ տվեց Պուտինին միջնորդ հանդիսանալ այս կարգավորման գործընթացում»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կայունացնելու համար Պուտինը «շատ ու շատ օրեր է անցկացրել՝ հեռախոսի ընդունիչը ձեռքին» և անձամբ վերահսկել իրավիճակի զարգացումը: Բացի այդ, Պուտինը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
«Այս խոսակցությունների մի մասը [Էրդողանի հետ] կարող եք արձանագրել՝ համաձայն նախագահի մամուլի ծառայության, բայց ոչ բոլորը», - հավելել է խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան