Արցախի ավելի քան 900 բնակիչ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը (МОСН) շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
МОСН-ի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկներին դաշտային աշխատանքներ ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Կաղարծի գյուղի 21 բնակչի:
«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչներ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ ավելի քան 120 երեխա։ Բոլոր դիմած քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ»,-հայտնում է ՊՆ-ն։
Տեղի բնակիչները գանգատները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
МОСН-ի ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան