Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և ունեն Կովկասի վերանայման խնդիր. Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-արցախյան ճակատում վերսկսված մարտական գործողությունները լինելով նախորդ դարավերջին տեղի ունեցած լայնածավալ պատերազմի տրամաբանական շարունակությունը, անկախ արձանագրված արդյունքներից, ունենալու է նոր զարգացում՝ իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս հակամարտության հիմքում, չնայած, ընկած են հայ-ադրբեջանական շահեր, այդուհանդերձ, կուլիսային հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է և լրջորեն դեպի հեռուն տանող: Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և խորության մեջ ունեն Կովկասի, որպես ավանդական ազդեցության գոտու, վերանայման խնդիր: Հակամարտության վերսկսումը որքանով անխուսափելի, այնքանով իրատեսական է դարձնում մեր տարածաշրջանը կրկին մարտադաշտի վերածելու հեռանկարը: Ինչպես և ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ զարգացումներին՝ կախված է նրանից, թե որքանով ենք մենք գիտակցում մեզ ըձեռված ժամանակի սղությունն ու մեր տրամադրության տակ եղած սահմանափակ հնարավորությունների ճիշտ և նպատակային օգտագործումը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան