Սիրիայի Ղամիշլի քաղաքի մոտ տեղաբնակները քարեր են նետել ԱՄՆ ռազմական պարեկային մեքենայի վրա
Սիրիացիները քարեր են նետել ԱՄՆ ռազմական պարեկային մեքենայի վրա: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է տարածել Սիրիայի պետական SAR Al-Ikhbariya հետուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ալ-Հասեկե նահանգում:
«Բնակիչները Ղամիշլիից դեպի արևելք ընկած Ալ-Կախտանիա բնակավայրի մոտակայքում փակել են ամերիկացի օկուպանտների պարեկային մեքենայի ճանապարհը և քարեր նետել նրա վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ զինված ուժերը արաբ-քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» զինված կազմավորումների հետ միասին ապօրինի վերահսկում են Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածում գտնվող տարածքները՝ Դեյր-էլ-Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգները, որտեղ գտնվում են Սիրիայի ամենամեծ նավթագազային հանքավայրերը:
Պաշտոնական Դամասկոսը ԱՄՆ ռազմական օկուպացիայի գնահատում է որպես նավթի բացահայտ գողության նպատակով պետական ծովահենություն: