ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակներում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի
Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը և բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020 թ.-ի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկից։
«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի բանկային շուկայում, իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել վարկային փաստաթղթերը հատուկ պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, քանի որ հաճախորդը մեկ անգամ ստորագրելուց հետո ապահովում է իր ստորագրությունն ամբողջ փաստաթղթի վրա անհրաժեշտ տեղերում, այլ նաև ապահովում է վարկային փաստաթղթերի հետագա պահպանման օպտիմալացման գործընթացը. բոլոր վավերացված փաստաթղթերն անմիջապես ավտոմատ կերպով ուղարկվում են հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին:
Էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հաճախորդի գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, նույնիսկ եթե հաճախորդը էլեկտրոնային փոստ չունի, նա միևնույնն է՝ կարող է օգտվել իր վարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորությունից, և այս դեպքում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հաճախորդին տրամադրվում են թղթային տարբերակով:
Նոր թղթային տեխնոլոգիան ներդնելիս՝ Բանկն առանցքային ելակետ համարեց հաճախորդի փաստաթղթերի ստորագրման գործընթացի հուսալիությունն ու անվտանգությունը: Հենց անվտանգության տեսանկյունից ապահով լինելը հանդիսանում է այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը. յուրաքանչյուր անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր, որի միջոցով ամբողջ փաստաթուղթը ծածկագրվում է, և հետագայում այն ենթակա չէ փոփոխման: Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը, քանի որ յուրաքանչյուր ստորագրություն ունի իր գաղտնի ծածկագիրը:
Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարևոր դեր է խաղում նաև բնապահպանական բաղադրիչը՝. 1 տարում Բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:
Վարկային փաստաթղթերի ոչ թղթային ստորագրման տեխնոլոգիան արդեն ներդրած է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Երևան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, իսկ 2021 թվականին նախատեսվում է այն գործարկել Բանկի բոլոր մասնաճյուղերում, և փաստաթղթաշրջանառության գործընթացում այս նորարարությունը կկիրառվի Բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների համար:
Էլեկտրոնային ստորագրության ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն ՝
87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին