«Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցաներ են ընթանում ԱԺ մուտքերի դիմաց։ Քաղաքացիների մի մասը փակել է խորհրդարանի՝ Դեմիրճյան փողոցի մուտքը, մի խումբն էլ՝ Բաղրամյան պողոտայում է։
Հենց այդտեղ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։
Երբ պատգամավորը մոտեցավ ԱԺ մուտքին, քաղաքացիները դադարեցին «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները, դրա փոխարեն ակցիայի մասնակիցներից մեկը սկսեց բղավել. «Բռնեք շիշը»։
Ի պատասխան Հայկ Սարգսյանը հայհոյեց։
Քաղաքացին էլ հարցրեց. «Ի ՞նչ ասեցիր»։
Արձագանքելով՝ Հայկ Սարգսյանն ասաց. «Դուրս գամ, կասեմ, արա»։
Քաղաքացին էլ վրա բերեց. «Արան դու ես, չշփոթվես, այ տղա»։
Սակայն Հայկ Սարգսյանը ոստիկանների հորդորով այլևս ոչինչ չպատասխանեց և մտավ ԱԺ շենք։
Հարակից հրապարակումներ`
- Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի. Նիկոլ Փաշինյանը զրո է. Խաչիկ Գալստյան
- Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան
- ԱԺ դիմաց ակցիա անող քաղաքացիները ձվերով հարվածեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին