28.12.2020. Կորոնավիրուսի 114 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Առողջացել է 562 մարդ: Մեկ օրում մահացել է 8 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Մահվան ևս 674 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.12.2020. Կորոնավիրուսի 485 նոր դեպք է գրանցվել, մահվան 18 դեպք
- 26.12.2020. Կորոնավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 25.12.2020. Կորոնավիրուսով 27 մարդ է մահացել
- 24.12.2020. Կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 23.12.2020. Կորոնավիրուսի 838 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է