Բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը
ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը՝ ՊՊԾ գնդի նորանշանակ հրամանատար Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով, քաղաքացիներին բերման է ենթարկում։
Ոստիկանական գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել PARA TV լրատվական կայքի օպերատոր Վազգեն Համբարձումյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան»-ը։
«Ոստիկանության նմանօրինակ պահվածքն անընդունելի է։ Վերջին շրջանում ոստիկանները քանիցս անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում լրատվական ներկայացուցիչների նկատմամբ։
Այս դեպքն ուղիղ հարված է խոսքի ազատությանը։ Ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտելու օպերատորի և լրատվականի մասնագիտական աշխատանքը։
Նմանատիպ քայլերը պետք է ստանան կոշտ արձագանք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է ոստիկանության արարքը, պահանջում վայրկյան առաջ ազատ արձակել իր մասնագիտական պարտականություններն իրականացնող Վազգեն Համբարձումյանին»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան