Հասարակություն 12:06 29/12/2020 Հայաստան

Արեգ Միքայելյան. Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի երկիրը վերակառուցելու ու վիճակը բարելավելու ավելի շուտ շանս ստանանք

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը կասկած չունի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նրա  բոլոր հերթական քայլերը ցույց են տալիս, որ կառուցողական չէ:

«Այստեղ միայն նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը չէ: Դա համարում եմ ծայրահեղ, անպատասխանատու արարք: Չի կարող որևէ մեկն ամբողջ երկրի ճակատագիրը միանձնյա տնօրինի, ով էլ ուզում է լինի՝ թեկուզ երկրի առաջին դեմքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է գիտնականը՝ միևնույն ժամանակ անհասկանալի ու անտրամաբանական համարելով Փաշինյանի՝ հայտարարության ստորագրումից հետ կատարած քայլերը:

Ըստ Ա. Միքայելյանի, նախքան հայտարարության ստորագրումը, նա պետք է խորհրդակցեր, բացեիբաց հայտարարել այդ մասին, թեկուզ եթե մեզ  ստիպում էի, ճնշում էին. «Պետք է ասվեր խորհրդարանին, ժողովրդին, որ նման վիճակ է, ես եմ հիմա այն մարդը, որը պետք է Հայաստանի կողմից ներկայանա, ստորագրություն դնի: Կամ գոնե Ազգային ժողովը շտապ նիստ հրավիրեր, եթե գիշերով չարվեր դավադրության նման: Բնականաբար, այստեղ որևէ արդարացում չկա ու կապ չունի թե նախկինում ինչ է եղել՝ հասունացել էր կամ չէր հասունացել պատերազմը, հողերը պետք է տային, պետք է չտային: Այս ամեն ինչը նշանակություն չունի: Միայն այդ գիշերվա արարքն արդեն չեմ համարում նորմալ, որևէ ղեկավար իրավունք չուներ նման բան աներ: Ահավոր վրդովեցուցիչ քայլ էր»:

Նա նշում է, որ, ենթադրեն, փակուղու առաջ էին կանգնեցրել, որ պետք է ստորագրվեր, դրանից հետո Հայաստանի շահերը ո՞վ պետք է պաշտպանի:

«Ես չեմ տեսել մեր կառավարության կողմից Հայաստանի, մեր երկրի շահերը պաշտանելու քայլեր, հակառակը՝ տեսել եմ շտապ-շտապ հողերը հանձնելու քայլեր, ոնց որ թե մենք պարտավորվել էինք Ադրբեջանի շահերը պաշտպանել, ինչքան հնարավոր է շուտ իրականացնել այդ հայտարարության կետերը, որը և տեղի ունեցավ: Միակ կետը, որ ինչ որ առումով մեզ համար լավ էր՝ գերիների վերադարձ, այդ կետին բացարձակ չհետևեցին:

Ինչո՞վ է զբաղված մեր կառավարությունը, եթե չի պաշտպանում մեր երկրի շահերն այսպիսի օրհասական պահին: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու համար են պաշտոնյաներն այնտեղ նստած»,- ասում է Ա. Միքայելյանը:

Նրա խոսքով, խառը վիճակ է նաև Հայաստանի սահմանների հետ կապված: Ըստ գիտնականի, թեև Ն.Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե սանիտիմետրի ճշտությամբ տիրապետում են սահմանային իրավիճակին, ո՞նց կարող է մարդը հայտարարել նման բան, եթե հազարավոր կիլոմետրեր են զիջել ու եռակողմ հայտարարության մեջ նախատեսվածից ավելի շատ հողեր տրվել Ադրբեջանին Արցախի բոլոր շրջաններից:

«Եթե Փաշինյանը, թիմը, կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում երկրի շահերից գործել, քայլեր անել, պետք է հեռանա:

Հիմա ինչ լինում է՝ պատճառաբանությունը նախկիններն են: Այսինքն որևէ բան կարելի է վատ անել, չանել, ի վնաս մեր երկրի անել ու ասել՝ նախկինների պատճառով էր: Անտրամաբանական պատճառաբանություններ, արդարացումներ են փորձում ներկայացնել:

Նախկիններն ինչ արել են, չեն արել, հիմա այսօրվա այս իրավիճակն է, այս փաստերն են: Այս պայմաններում պետք է անել լավագույն քայլերն ինչ հնարավոր է, ով էլ լինի ղեկավար, ոչ թե անընդհատ ասել՝ նախկինները, նախկինները:

Անկախ ամեն ինչից, չեմ ուզում խորանալ՝ նախկինները պահում էին ամեն գնով, Փաշինյանը չուզեց պահել, թե պատերազմի պատճառն ինքը հանդիսացավ…: Դրանում էլ կարելի է մեղադրել: Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը պատերազմի սկսվելու ակնհայտ պատճառներից մեկն էր: Կարող էր ընդհանրապես չլիներ այս պատերազմը: Հետո պատերազմի ընթացքում ինչքան սխալ քաղաքականություն էր գնում, հիմա տարբեր գեներալներ մեկը մյուսի վրա են գցում: Սա նշանակում է, որ ներկա իշխանությունները մնալու տեղ չունեն»,- ասում է Ա. Միքայելյանը:

Ըստ նրա, Փաշինյանը սխալ, անտրամաբանական է ներկայացնում իրավիճակը. «Փաշինյանն իրեն արադարացնելու համար ասում է՝ եթե չլիներ հայտարարությունը, կգրավեին Ստեփանակերտը, 25-30 հազար մարդ կհայտնվեր շրջափակման մեջ: Բացահայտ սուտ է: Որովհետև ո՞նց կարող է ինքը ասի՝ եթե չստորագրեին,  Ստեփանակերտը կգրավեին, իսկ Ալիևն էլ կասեր՝ շատ լավ, արի չգրավեմ Ստեփանակերտը, որովհետև դու ստորագրում ես: Հակառակը՝ Ալիևը կասեր, լավ եմ անում, գնում եմ Ստեփաակերտն էլ գրավեմ: Ինչո՞ւ պետք է Ալիևը լավություն աներ Փաշինյանին»:

Արեգ Միքայելյանի համոզմամբ՝ Փաշինյանը պատասխանատու է նաև պատերազմի ժամանակ սուտ տեղեկատվության համար:

«Կապ չունի՝ թե ով է  ներկայացնում: Այլ բան, որ ռազմական գործողությունների դեպքում իրեն շատ չմեղադրանք, որովհետև չէր հասկանում այդ ամեն ինչից, թեև կոչվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատար, բայց պաշտոնական տեղեկատվությունը, որ հաղորդվում էր ժողովրդին, ինքը պատասխանատվություն չի՞ կրում, որ ժողովրդին սուտ էին ասում»,- հարցադրում է անում գիտնականը:

Նա ընդգծում է՝ անկախ ամեն ինչից, Փաշինյանի հնարավորությունները, կարողությունները չեն համապատասխանում վարչապետի պաշտոնին. քաղաքագիտական, դիվանագիտական, ռազմական, տնտեսագիտական, իրավական, որևէ բանի չի տիրապետում, մարդն ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել, եթե չի տիրապետում կարևորագույն ոլորտներին, որոնք անհրաժեշտ են:

Ըստ Ա. Միքայելյանի, լուրջ թերություններ կան նաև կադրերի ընտրության հարցում, քանի որ միայն իր կողմնակիցներին է ընտրում անկախ նրանից՝ տիրապետում են ոլորտին, թե ոչ, պրոֆեսիոնալ են, թե ոչ, իսկ նման դեպքում չեն կարող ապահովել երկրի զարգացումը:

«Բարձր տեխնոլոգիական պատերազմ էր գնում, խելքն ավելի մեծ դեր պետք է խաղար, քան զորքի ուժի: Այսինքն իրականում մենք այս պատերազմում չպետք է պարտվեինք, եթե ճիշտ մոտեցումներով, լուծումներով գնայինք: Այսքան մարդ ասում է՝ կարող են ԱԹՍ-ներ արտադրել: Ուրեմն երկրի ղեկավարությունն այդքան չի հասկանում, որ համապատասխան զենքեր առներ, ուսումնասիրություններ աներ:  Ընդամենը խելացի մոտեցումներ էին պետք հասկանալու համար՝ ո՞րն էր  ճիշտը, առաջնահերթությունը:  Այս ամենը չի արվել»,- ասում է նա:

Արեգ Միքայելյանը վստահորեն ասում է՝ մեր հասարակությունն երբեք այս աստիճանի պառակտված չի եղել:

Աստղադիտարանի տնօրենը շեշտում է՝ ինչքան շուտ հեռանա Նիկոլ Փաշինյանն, այնքան ավելի շուտ երկիրը վերակառուցելու ու վիճակը կամաց-կամաց բարելավելու շանս կստանանք, այդ թվում Սյունիքի մարզում սահմանազատումների, գերիների  վերադարձի հարցերում: Կարևորում է նաև տնտեսական հարցերը, քանի որ երկրին, նրա խոսքով,  սպասվում է խորը տնտեսական ճգնաժամ՝ պատերազմ, դրան գումարած կորոնավիրուս:

«Կան չլուծված հարցեր, շատ հարցեր: Տեսնում ենք, որ այս կառավարությունը չի լուծում, պետք է շտապ նոր մարդիկ գան, սկսեն  շտկել այդ իրավիճակը:

Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ ոչ մի քայլով ցույց չի տալիս, որ վերջապես լծվեց այդ խնդիրների լուծմանը: Ասելը քիչ է, պետք է քայլերով ցույց տա»,- ասում է Ա. Միքայելյանը՝ ընդգծելով, որ երկրում անհասկանալի վիճակ է ստեղծվել:

«Պետք է բացատրելով, խելացի, տրամաբանական քայլերով բերել նրան, որ հեռանա: Իհարկե, ամենաճիշտ լուծումը ժամանակավոր կառավարություն ստեղծելն է: Այս պահին չեմ տեսնում որևէ ուժ, որին միանշանակ կվստահեի: Ժամանակավոր կառավարությունը որևէ բանի չի խանգարում, թող կոալիցիոն կառավարություն լինի գոնե մինչև այս ճգնաժամային իրավիճակն անցի ու նոր ընտրություններ նախապատրաստվեն»,- որպես ստեղծված իրավիճակից ելնելու լուծում նշում է Արեգ Միքայելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}