1 մլն դրամ եկամուտ ստացողը 0.25% է վճարելու հիմնադրամին, իսկ 200 հազար դրամ ստացողը՝ 2.7%.Գևորգ Պապոյան
ԱԺ-ն մեծ արագությամբ այսօր գումարեց Խորհրդի նիստ և որոշում ընդունեց գումարել նոր արտահերթ նիստ՝ նախորդ նիստում քննարկված նախագծերն ընդունելու համար:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցման բերված նախագիծը անփոփոխ է մնացել, քանի որ նախորդ օրը ԱԺ-ն տապալել է նախագծերը 24 ժամյա ռեժիմով քննարկելու կառավարության առաջարկի քվեարկությունը:
Նա հայտնեց, որ պատգամավորների կողմից եղել էին առաջարկներ, որոնք ընդունելի են, բայց քանի որ 24 ժամյա ռեժիմը չի գործել՝ Աժ հանձնաժողովների նիստեր չեն հրավիրվել և օրենքի ուժով այդ փոփոխությունները չեն մտցվել նախագծի մեջ, հետևաբար դրանք պետք է ընդունվեն անփոփոխ տեսքով:
Արդարադատության նախարարը հայտնեց, որ պատգամավորները ստիպված կլինեն հունվարին հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի այդ փոփոխությունները մտցվեն:
Մասնավորապես,պատգամավորներից մեկը առաջարկել էր որպեսզի երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացողները «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարեն 20 հազար դրամի դրոշմանիշի վճար: Ներկայացված նախագծով 1 մլն և ավելի եկամուտ ունեցողների դեպքում սահմանված է 15 հազար դրամ վճարը:
Ելույթով հանդես եկած պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ արդադադատության նախարարը իր առաջարկին չանդրադարձավ, այն դեպքում, երբ ինքը կարևոր հարց էր բարձրացրել:
«1 մլն դրամ եկամուտ ստացողը իր աշխատավարձի 0.25 տոկոսն է վճարելու «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», մինչդեռ 200 հազար դրամ ստացողը վճարելու է 2.7 տոկոսը, որը խնդրահարույց է»,- հայտարարեց Պապոյանը և նկատեց, որ Հայաստանում հիմնականում ստանում են 200-300 հազար դրամ աշխատավարձ:
Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ 24 ժամյա ռեժիմի տապալման պատճառով շատ քաղաքացիներ լուրջ խնդրի առաջ են կանգնելու:
Նա հայտնեց, որ կան հազարավոր քաղաքացիներ որոնք ինքնակամ շինությունները օրինականացնելու համար դիմել էին համայքներին, մասնավորապես՝ Երևանի համայնքին, բայց պրոցեսը երկարացվել էր և եթե վերջանական որոշումը կայացվի դեկտեմբերի 31-ից հետո, ապա այդ քաղաքացիները ստիպված են լինելու մի քանի անգամ ավելի վճարելու, քան այս տարի: Վերջինս, սակայն խոստացավ, որ հունվարին նոր օրենքի նախագծով կհասցնեն այդ խնդիրն արագ կարգավորել:
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ օրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների չքվերակելու պատճառով չընդունվեց օրենքների նախագծերը 24 ժամյա ռեժիմով ընդունելու առաջարկը, որը հնարավորություն կտար բոլոր փոփոխություններն անել մինչև երկրորդ ընթերցումը:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ որպես հանձնաժողովի նախագահ, դադարեցվեցին
- Պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև. Գոռ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին