Վերջին պատերազմում զոհվածի 742 ընտանիք մինչև տարեվերջ փոխհատուցում կստանա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասներ է ներկայացնում հիմնադրամի հերթական նիստից.
«Արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Որպես հատկանշական իրադարձություն կոզենամ նշել երկու դրվագ.
1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:
2. Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:
Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները:
Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Մեր խոնարհումը բոլոր զոհվածներին, անհետ կորածներին ու վիրավորներին: Պարտական ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան