Զոհված զինծառայողի հորը հրավիրել են զինդատախազություն
Արցախյան վերջին պատերազմում զոհված Արեն Միրզոյանի հորը՝ Կարեն Միրզոյանին այսօր հրավիրալ են զինվորական դատախազություն։
Միզոյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ.
«Սայլը տեղից շարժվում է
Այսօր ինձ հրավիրել էին ՀՀ զինվորական դատախազություն: Իրականացվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ոնց որ թե՝ նաև նյութեր են նախապատրաստվում: Մեղավորները պիտի պատժվեն:
Այսօր անհոգի վերաբերմունք է ցուցաբերվել իմ երեխայի նկատմամբ, վաղը նույնը լինելու է նաև այլոց երեխաների հետ: Եվ պետք է, վերջապես, պատժի նախադեպ լինի:
Ինձ միացած ծնողներին լրացուցիչ կծանուցեմ տոներից հետո»։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ Արցախի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանական համալիրի մոտակայքում հոկտեմբերի 19-ին նահատակված զինծառայող Արեն Միրզոյանի հայրը պատրաստվում է դիմել դատարան՝ որդու մահվան համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան