Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մասիհիի անունով
Թեհրանի իսլամական քաղխորհրդի որոշմամբ, Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակի անունով: Այդ մասին գրում է Pars Today-ը։
Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասն ասել է.«Քաղխորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչել է հայ նահատակ Անդրանիկ Մասիհիի անունով»:
Նշվում է, որ Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության և ութամյա սրբազան պաշտպանության տարիներին և ավելի քան 80 նահատակ են տվել այդ ճանապարհին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան