Թուրքիայում կենտրոնացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության վրա
Թուրքական ազգայնական մամուլում անհանգստացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության համար, որն արվել է Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կողմից: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Մուսուլման եղբայրներին ու Միջերկրական ծովում Թուրքիային հակազդելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է Սիսիի (Եգիպտոսի նախագահ-խմբ.) հետ համատեղ աշխատենք»,- ասել է Մարիանին՝ նույն կոչն անելով նաև ԵՄ-ին: Ըստ պատգամավորի՝ Եգիպտոսը Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար շատ կարևոր է և ԵՄ-ն չպետք է անտեսի Կահիրեի կարևորությունը:
Եգիպտոսի նախագահ Աբդուլֆետտայ ալ-Սիսիի Եգիպտոսի խունտայի առաջնորդ անվանող թուրքական թերթը հիշեցրել է նաև, որ Սիսին ևս «հակաթուրքական» հայտարարություններ է արել նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Ավելին՝ նշվում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններից անհանգստացած Ֆրանսայի ու Եգիպտոսի ղեկավարները Թուրքիայի դեմ միասին հանդես գալու ուղերձ են հղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան