ՊԵԿ․2020թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ
Պետական բյուջեի մասին օրենքով և տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով փոփոխված 2020թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, ինչն անգամ համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունների և կառավարության կողմից արտոնությունների տրամադրման պայմաններում կանխատեսվում է գերակատարել ավելի քան 55 մլրդ դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
«Արդեն 11 ամիսների արդյունքով հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 1 տրիլիոն 244 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է շուրջ 1 տրիլիոն 381 մլրդ դրամի:
11 ամիսների կտրվածքով իրականացվել է ավելի քան 11 հազար հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման ճշտության ստուգում` նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի: Ընդ որում, օգոստոսին արձանագրվել է կանոնների խախտման` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը` 1049 դեպք»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին