ԱԱԾ-ից ասել են, որ ՊՊԾ պետի՝ քաղաքացուն խփելու դեպքը կուսումնասիրվի. Factor.am
Երեկ Երևանում՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ruptly-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նորանշանակ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում ակցիայի մասնակիցներից մեկին։
Միջադեպի առնչությամբ Factor.am-ը պարզաբանում է խնդրել ԱԱԾ մամուլի կենտրոնից, որտեղից փոխանցել են, որ Սարգիս Հովհաննիսյանի գործողությունները կուսումնասիրվեն, և եթե հայտնաբերվեն հիմքեր, ապա ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն համապատասխան ընթացակարգեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: