Որքա՞ն երկար է պահպանվում իմունիտետը՝ կորոնավիրուսով վարակվածների մոտ
Կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ իմունիտետը տևում է 6 ամիս: Պատվաստանյութն էլ պետք է ապահովի պաշտպանություն նման ժամանակահատվածի համար կամ ավելի երկար: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ հիվանդությունից հետո վեց ամսվա ընթացքում իմունիտետը բացարձակապես ամուր է պահպանվում, ուստի պատվաստանյութը չպետք է ավելի կարճ ժամկետով պաշտպանություն տա», - ասել է Պոպովան:
Պոպովան հավելել է նաև, որ համաճարակային գործընթացն ընդհատելու համար անհրաժեշտ է, որ պատվաստվի բնակչության շուրջ 60%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա