29.12.2020. Կորոնավիրուսի 348 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Առողջացել է 1267 առողջացած: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Մահվան ևս 676 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.12.2020. Կորոնավիրուսի 114 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
- 27.12.2020. Կորոնավիրուսի 485 նոր դեպք է գրանցվել, մահվան 18 դեպք
- 26.12.2020. Կորոնավիրուսի 586 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 25.12.2020. Կորոնավիրուսով 27 մարդ է մահացել
- 24.12.2020. Կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 23.12.2020. Կորոնավիրուսի 838 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է