NBA-ի թուրք խաղացող Էնես Կանտերը հայերեն գրառում է կատարել․ Ես ձեզ բոլորիդ սիրում եմ
Թուրք պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Էնես Կանտերը, որը հանդես է գալիս NBA-ի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» խմբում, հայերեն գրառում է կատարել․ «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»։
Էնեսը հայտնի որ որպես Թուրքիայի նախագահ Էրդողանի խիստ քննադատ, որի պատճառով մշտապես հայտնվում է պրոէրդողանական խմբերի թիրախում։
Օրերս ԱՄՆ-ում Թուրքիայի ամենամեծ սփյուռքյան խմբերից մեկի հաշիվը՝«Թուրք-ամերիկյան ազգային կառավարման կոմիտեի» (TASC), կասեցվել է թվիթերում՝ Էնես Կանտերին թիրախավորելու համար: Թուրքիայի կառավարությունը Կանտերին մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդ լինելու մեջ:
«ԱՄՆ-ում Էրդողանի քարոզչական մեքենան (TASC-ը) և նրանց մի քանի անդամների հաշիվները Twitter-ում կասեցվել են՝ սուտ և զրպարտություն քարոզելու փորձի համար։ Պետք է, որ ցավոտ լինի, երբ չես կարող քո ստերը տարածել ազատ հասարակության մեջ», - գրել է Կանտերի մենեջեր Հենք Ֆետիկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին