Արցախում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացնում
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների զինծառայողները պլանային մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացրել Ստեփանակերտի և Մարտակերտի հագեցած զորավարժարաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգերից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային ականանետերից, ինչպես նաև «ԲՏՌ -82 Ա» զրահամեքենաների սպառազինությունից:
Բացի այդ, ռուս խաղաղապահները կատարել մարտական նռնակներ նետելու վարժանքներ: Զինծառայողները նռնակներ են նետել թիրախների վրա։
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պատրաստվածության հիմնական տեսակների դասընթացներ, այդ թվում ՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ մեքենաների վարման համար:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստվածության մեջ ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան