Սթիվեն Սոդերբերգը մշակում է «Վարակում» ֆիլմի սիքվելը
Սթիվեն Սոդերբերգը սկսել է աշխատել իր՝ 2011 թվականին նկարահանած «Վարակում» ֆիլմի սիքվելի վրա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմի երկրորդ մասի սցենարը կգրի առաջինի հեղինակ Սքոթ Բերնսը:
«Մենք Սքոթ Բերնսի հետ աշխատում ենք «Վարակում»-ի փիլիսոփայական սիքվելի վրա, բայց այլ ենթատտեքստում»,- նշել է Սոդերբերգը:
Ռեժիսորը մանրամասներ չի բացահայտել:
2020 թվականին ֆիլմը կրկին հայտնի էր դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Ֆիլմի երկրպագուները կարծում են, որ Սոդերբերգը կանխագուշակել է ապագայի իրադարձությունները՝ վարակաի ծագումը, դրա առանձնահատկությունները, ինքնամեկուսացումը և այլ բաներ: Առայժմ հայտնի չէ, կվերադառնան արդյոք իրենց դերերին Մեթ Դեյմոնը, Ջուդ Լոուն, Քեյթ Ուինսլեթը, Գվինեթ Փելթրոուն, Լորենս Ֆիշբորնը և Մարիոն Կոտիյարը: