Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
Փակ գաղտնի թվեարկության արդյունքում ստացած 103 կող և մեկ դեմ ձայներով Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածությունը առաջարկվել էր «Իմ քայլ» խմբակցության կողմից:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, լսելով արդյունքների մասին հաշվետվությունը, ընդմիջեց նիստը և պատգամավորներին հորդորեց գնալ մյուս քվեարկությանը՝ որով նախատեսվում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև. Գոռ Գևորգյան
- «Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը խախտում է ընտրողների սահմանադրական իրավունքը