Ղազինյան. Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում ինքնախոստովանական ցուցմունք տվեց, նրան պետք է անհապաղ ձերբակալել
Հանուն Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղազինյանը ՀՔԾ դիմաց հայտարարեց՝ երեք հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին պետական դավաճության հատկանիշներով։
«Երկուսով ես ներգրավված եմ որպես վկա, դրանցից մեկը գտնվում է ՀՔԾ-ում, մյուսը՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Երկու դեպքով էլ որպես վկա, վստահ եմ մյուս վկաները նույնպես, ներկայացրել են պետական դավաճանության անհերքելի ու անվիճելի փաստեր»,- ասաց նա երթի մասնակիցներին։
Նրա խոսքով, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգքրի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
«Այստեղ անզգուշություն գոյություն չունի, եղել է դիտավորյալ, ծրագրված, պլանավորած, համակարգված ու միտումնավոր պետական դավաճանություն»,- ասաց Ղազինյանը։
Հանցագործության մասին ներկայացրած հաղորդումը, ըստ Ղազինյանի, ամենակարևորն է, քանի որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը, սահմանների անվտանգության դեմ դիտավորյալ գործած հանցագործությանը։
«Այս հանցագործությունը գտնվում է անընդհատ շարունակման մեջ, ամեն օր թշնամուն է հանձնվում Հայաստանի ինքնիշխան տարածքից, ենթակառուցվածքներ, որոնց կասեցումը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու միջոցով։ Դրանով կկանխվի նաև Գեղարքունիքի, Տավուշի մարզերի բնակվայրերի, գյուղերի ու կարևոր ենթակառուցվածքների նվիրաբերումը Ադրբեջանին։ Դա տեղի է ունենում բացահայտ հակաօրինական, հակասահմանադրական ու հանցավոր ճանապարհով»,- ասաց նա։
Նա իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց Նիկոլ Փաշինյանի վերջին հարցարույցում հնչեցրած հայտարարություններին, դրանք որակեց ինքնախոստովանական ցուցմունք, ինչից հետո պետք է անհապաղ ձերբակալվեր։
«Նա ասաց, որ բանավոր համաձայնության հիմքով Ադրբեջանին են հանձնվում Հայաստանի տարածքներ, ինչի իրավունքը նա չունի»,- ասաց Ղազինյանը՝ ավելացնելով, որ «Պետական սահմանի մասին» օրենքով GPS-ը որպես սահմանագծման միջոց գոյություն չունի, իսկ այսօր Հայաստանի սահմանների հետ կապվածը տեղի է ունենում հանցավոր, խայտառակ ապօրինի ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
- Հույսերը ձեր վրա են դրել, տղերք. Փաստաբան Մակինյանը՝ ՀՔԾ գործընկերներին
- «Վարչապետի աթոռին նստած խելագարն ամեն օր ավելի նոր մի խելագարության է դիմում»
- Այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենց տեսակով առոչինչ են. Սայաթ Շիրինյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում