Վիտալի Բալասանյան. Արցախում ուժեղացվելու են հակաահաբեկչական միջոցառումները
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը վստահեցնում է՝ ապագայում լինելու է սահմանների ճշտում, Ասկերանի շրջանից հատվածները, Հադրութի շրջանը վերադարձվելու են։
«Ուզում եմ մեր ժողովրդին ոչ թե հույս տալ, այլ վստահեցնել, որ մենք այդ աշխատանքները տանելու ենք»,-ասել է նա Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մանրամասնելով, որ դա պետք է լինի քաղաքական ճանապարհով։
Բալասանյանը նշել է, որ բացի զոհերի թվով, Արցախը 90-ականների համամետ այսօր՝ պատերազմից հետո ավելի բարվոք վիճակում է, որպեսզի կարողանա թե տարածքային, թե քաղաքական, թե ռազմական հարցերին լուծում տալ։
«Հանդիպումներ ենք սկսել բոլոր շրջաններում համայնքապետերի, զինված ուժերի հետ։ Ուզում եմ ժողովրդին կոչ անել ակտիվ մասնակցել զորքերի համալրման գործին, պայմանագրային հիմունքներով։ Բոլորը պարտավոր են ծառայել, վճարվելու են, ստանալու են բարձր աշխատավարձ։ Սա մեր բոլորի սրբազան պարտականությունն է։ Առաջիկայում ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր։ Ունենալու ենք պայմանագրային պահեստազոր ու աշխարհազոր»,-մանրամասնել է նա՝ ավելացնելով, որ ՊԲ-ն ենթարկվելու է Անվտանգության խորհրդին։
Ուժեղացվելու են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ուժեղացվելու են հակաահեբկչական գործողությունները։
«Ահաբեկիչները չեն հեռացել, նրանք մեր սահմաններին մոտ են։ Ես չեմ ուզում մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք թույլ չենք տալու ահաբեկչություններ»,-նշել է նա։
Բալասանյանն Արցախի բնակչությանը կոչ է անում զգոն լինել, զերծ մնալ թմրամիջոցների, ալկոհոլի օգտագործումից։
«Նրանք, ովքեր ալկոհոլ կօգտագործեն, տնից դուրս տեղ չունեն։ Արցախի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինել ամենակարգապահը։ Նրանք, ովքեր օգտագործում են թմրամիջոց, տեղ չունեն Ղարաբաղում, կամ րոպե առաջ թողնում են թմրամիջոցները, կամ լքում են Ղարաբաղը։ Խոսքս ուղղում եմ աղանդավորական բոլոր կազմակերպություններին ու գրասենյակներին, րոպե առաջ փակեք, այդ գրասենյակները։ Ես թույլ չեմ տալու իմ ծառայությունների հետ միասին, որպեսզի Արցախում շարունակեն այդ աղանդավորական գործունեությունը։ Հիմա ուզում եմ զգուշացնել՝ հունվարի 1-ից ուժեղացվելկու են ծառայությունները փողոցում, սա վերաբերում է բոլորին, թե ռուսական կոնտինգենտի ներկայացուցիչներին, թե Արցախում ապրողներին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Իհարկե, կարող էինք խուսափել պատերազմից
- Վիտալի Բալասանյան. Լինելու է սահմանների ճշտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան