Ինչ-որ հրապարակային ասվում էր, ես անձամբ իր երեսին եմ ասել. Գագիկ Ծառուկյան
«Ցանկացել է հանդիպել, հանդիպել եմ, իմ դիրքորոշումը չի փոխվել»,- այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես հանդիպել եմ։ Ինչ-որ հրապարակային ասվում էր, ես անձամբ իր երեսին եմ ասել։ Այսօր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը իր հրաժարականն է՝ վայրկյան շուտ»,- ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ նա նշեց, որ, որ դրանք անցկացնելու համար վարչաետը պետք է ժամանակավոր պաշտոնակատար չլինի. «Եթե դա ընդունելի է, ուրեմն կանցնենք մնացած խոսակցություններին»։
Լրագրողների ճշտող հարցին՝ եթե ընտրություններ նշանակվեն , ապա ինքը կմասնակցի՞, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ արդեն իր դիրքորոշումը հայտնել է։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս շտապում էր վարչապետի հետ հանդիպման։
Նրա խոսքով՝ իրենց օրակարգն անփոփոխ է․ «Ստանձնել վարչապետի պաշտոնը, կայունացնել և տանել ընտրությունների»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն կուսակցություն ունի իր օրակարգը. Արծվիկ Մինասյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին
- ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել. Գագիկ Ծառուկյան