Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի և Դանիիլ Դուբովի հետ
Airthings Masters շախմատի միջազգային առցանց մրցաշարում կայացել են նախնական փուլի վերջին երեք տուրերի պարտիաները։ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ և պարտվեց իսպանացի Դավիդ Անտոնին։ Երևանցին 11 հնարավորից վաստակել է 5,5 միավոր, գրավեց վեցերորդ տեղը և մտնելով քառորդ եզրափակիչ։ Այդ փուլում նա կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Մյուս երեք զույգերն են՝ Մագնուս Կարլսեն-Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով-Յան Նեպոմնյաշչի և Մաքսիմ Վաշյե-Լագրավ ու Ուեսլի Սոն։
Այդ պարտիաները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին և 30-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի