Այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենց տեսակով առոչինչ են. Սայաթ Շիրինյան
Մեկնարկել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքը։
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով, իրենց նպատակը նույնն է, որևէ սկզբունք չի փոխվել և գործող «ազգադավ» իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան։
«Ընդամենը երեկվա ընթացքում ՀՀ տարածքում տեղադրվեց ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրառմամբ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե սրանից հետո էլ ինչ պիտի լինի, որ մարդիկ արթնանան։ Երևի պետք է գան հասնեն Երևան, իրենց մահճակալներին, որ հասկանան։ Մինչ այժմ ասում էին՝ լավ, մարդիկ շոկի մեջ են, բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան։ Բայց ժամանակն է սթափվելու և հասկանալու, որ այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենց տեսակով առոչինչ են։ Իրենք շատ հեշտությամբ մեր երկիրն են զիջում և կարողանում են սրիկայաբար ստել և սառնասրտորեն, առանց աչքը թարթելու ասել, թե Հայաստանից ոչ մի մետր հող չի զիջվում»,- նկատեց ոստիկանության գնդապետը։
Սայաթ Շիրինյանը, դիմելով վարչապետին, ասաց. «Նիկո՛լ, դու քանդեցիր մեր երկիրը, դու բաժանեցիր հասարակությանը սևերի և սպիտակների, հիմա սրանից հետո է՞լ ինչ ես ուզում»։
Նա նկատեց, որ 2.5 տարի շարունակ անընդհատ հնչում է, որ նախկիններն են մեղավոր։
«Այ ապաշնորհ, ի վերջ դու ի՞նչ ես ուզում։ Այս ստահակը ոչինչ չի կարող բերել մեր երկրին։ Բանավոր պայմանավորվածությամբ զիջվել են մեր հայրենիքի հողերը, սրանից ավելի ազգադավ պայմանավորվածություն ես չեմ պատկերացնում։ Ուղղակի ժողովուրդը պիտի հասկանա, պիտի գիտակցի՝ օր առաջ սրան վռնդել է պետք»,- վստահեցրեց Սայաթ Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը
- Սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ
- Սայաթ Շիրինյանը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան