ԱԻՊԾ. Ադրբեջանցիները թույլ չեն տվել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Ֆիզուլիում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Որոնողափրկրարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել։ Հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մերձակայքում»,- հավելել է Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերի թույլ չէին տվել մտնել Հադրութ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԼՂ-ում անհետ կորած ճանաչված ավելի քան 30 զինծառայողների որոնումների մասին
- Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան