Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԼՂ-ում անհետ կորած ճանաչված ավելի քան 30 զինծառայողների որոնումների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 30 անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասին: Նշվում է, որ մինչ այժմ չի հաջողվել իրականացնել 50 անձի նույնականացում։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է երկրի զինված ուժերի 2 823 զինծառայող: Այս մասին տեղեկատվությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհերի մասին թարմացված տեղեկատվություն, որը ներառում է զոհված զինվորների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, ծննդյան ամսաթիվ և զինվորական կոչումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան