Հույսերը ձեր վրա են դրել, տղերք. Փաստաբան Մակինյանը՝ ՀՔԾ գործընկերներին
Փաստաբան Ամրամ Մակինյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ Հատուկ քննչական ծառայության դիմաց դիմեց ՀՔԾ իր գործընկերներին՝ նշելով, որ հենց իրենցից շատ բան է կախված:
«Բոլորիդ ճանաչում եմ վաղուց, գիտեմ ձեր հույզերը, զգացմունքները, ինչքան դժվար է ձեզ համար այս պահին ընդունել որոշումներ, որոնք չեք ցանկանում ընդունել: Հարգելի ընկերներ՝ խնդրում եմ ձեզ, վիճակն, իրոք, օրհասական է, ձեր գործողություններով վիճակն էլ ավելի եք վատթարացնում»,- ասաց փաստաբանը:
Նա որպես քաղաքացի խնդրանքով դիմեց ՀՔԾ գործընկերներին, որպես փաստաբան պահանջեց՝ իրենց համար, իրենց երեխաների համար, հիմա պաշտպանող ոստիկանության աշխատակիցների համար՝ այնպես անել, որ վաղը կարողանան նայել իրար աչքերին, կարողանան նայել իրենց երեխաների աչքերին:
«Հույսները ձեր վրա են դրել, տղերք: Ես ձեզ վստահաբար ասում եմ՝ դուք էլ հույսը դրեք ձեր խղճի վրա, օրենքի վրա, ժողովրդի վրա, հայ ժողովուրդը, ինչպես միշտ, ձեր կողքին կլինի»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում