Ամեն կուսակցություն ունի իր օրակարգը. Արծվիկ Մինասյանը՝ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման մասին
«Ամեն կուսակցություն ունի իր օրակարգն ու մոտեցումները։ «Հայրենիքի փրկության շարժումն» արդեն հայտնել է, որ երկխոսելու ոչինչ չունի մի անձի հետ, ով օր առաջ պետք է հեռանա։ Այս պահին մենք չունենք որևէ այլ մոտեցում կամ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
Նրա խոսքով, այսօր կա մեկ պահանջ, որ ՔԿ-ն քննության կանչի բոլոր մեղավորներին ու պատասխանատուներին։
ՀՅԴ ԳՄ անդամը կոչ արեց չշեղվել քաղաքական այս օրակարգից և եղած միակ պահանջից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։