Քաղաքական 12:40 29/12/2020 Հայաստան

Անկայունություն և տնտեսական խնդիրներ․Ղարաբաղում հակամարտության հետևանքները Հայաստանի համար

Սոցհարցումների համաձայն՝ երկրի բնակչության մոտ 50 տոկոսը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց իշխող «Իմ քայլը» դեռ վերահսկում է կայուն մեծամասնությունը խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ երկրում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 2021 թվականին, բայց հենց Փաշինյանի պայմաններով։ Այս մասին գրում է Tass-ը՝ ներկայացնելով Ղարաբաղում հակամարտության հետևանքները Հայաստանի համար։

«Պատերազմը Լեռնային Ղարաբաղում և այս ֆոնին ծագած ներքաղաքական անկայունությունը, զուգորդված տնտեսական խնդիրներով, ստեղծում են բոլոր նախադրյալները, որ 2021-ը երկրի նորագույն պատմության մեջ ամենադժվար տարիներից մեկը դառնա»,-գրում է Tass-ը։

Նշվում է, որ 17 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ արդեն ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում»-ը և սկսել քաղաքացիական անհնազանդության գործողություններ: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված չէ զիջումների, իսկ ընդդիմությունը դեռ այնքան ուժեղ չէ, որ կարողանա թելադրել իր պայմանները:

«Նա, իհարկե, հասկանում է, որ կորցնում է իր լեգիտիմությունը, բայց ընդդիմության լծակների բացակայությունը կարող է երկարացնել նրա իշխանության մնալը», - Tass-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:

Նրա հետ համաձայն է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա չի բացառում, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել 2021 թվականին, բայց հենց Փաշինյանի պայմաններով:

«Եթե իրավիճակն էլ ավելի սրվի, ինքն է կազմակերպելու և անցկացնելու այս ընտրությունները, բայց միևնույն ժամանակ մնալով վարչապետի պաշտոնում», - կարծում է պատգամավորը և նույնիսկ անվանում մոտավոր ժամկետը՝ վեց ամիս:

Ճգնաժամի տնտեսական հետևանքները

Չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքացիները դեռ երկար ժամանակ կզգան այդ իրադարձությունների հետևանքները: Սրանք երկրի ներսում ճգնաժամ ստեղծեցին ինչպես տեղի ունեցածի հասարակության ընկալման, այնպես էլ մարդկանց ընդհանուր ընկալման առումով իրենց ապագայի վերաբերյալ, ասում են դիտորդները: Երևանի շատ բնակիչներ, որոնց հետ զրուցել է Tass-ի թղթակիցը, պարզապես շփոթված են:

«Ես չգիտեմ՝ ինչ անել: Տղաս Ռուսաստանում է ապրում, բայց ես ինքս երբեք չէի ցանկանա մեկնել Երևանից։ Բայց ես այստեղ այլևս ինձ անվտանգ չեմ զգում: Ես սպասում եմ, որ բացվեն սահմանները, գնամ որդուս մոտ», - խոստովանել է զրուցակիցներից մեկը:

Հսկայական ռազմական ֆինանսական ծախսերը համաշխարհային համաճարակի, ենթակառուցվածքների ոչնչացման և տարածքների կորստի համատեքստում, որոնք Հայաստանի համար տնտեսապես կարևոր էին, սկսում են ազդել մարդկանց առօրյա կյանքի վրա: Տասնյակ հազարավոր փախստականների ժամանումը Ղարաբաղից ավելի ու ավելի շատ ծախսեր է պահանջում։ Բայց քաղաքական անկայուն իրավիճակը թույլ չի տալիս արագորեն միացնել վարկի արտաքին աղբյուրները: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, ՀՆԱ-ի անկումը 2020թ․-ին կանխատեսվում է 7,25%-ի մակարդակին:

«Այլ գնահատականների համաձայն, տնտեսական անկումը սպասվում է մինչև 10%։ Եվ տնտեսությունն այս անկումն ամբողջությամբ կզգացվի հենց հաջորդ տարի: Սակայն դեռևս ոչ ոք չի հաշվարկել, թե իրականում ինչպիսին են այս պատերազմի տնտեսական հետևանքները Հայաստանի համար», - ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:

Նշվում է, որ բավականին վատատեսական տրամադրություններ են այժմ տիրում հայկական սփյուռքում, ինչը հսկայական ազդեցություն ունի ընդհանուր իրավիճակի վրա: Համաշխարհային հայկական «Հնչակյան» կուսակցություններից մեկի համաշխարհային խորհրդի անդամ Ալեքսան Քեոշկերյանի կարծիքով, սփյուռքում կա կոնսենսուս, որ Ղարաբաղի համար պատերազմը պարտված է:

«Եվ եթե մինչ պատերազմը միտում կար հայերի վերադարձի Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Լիբանանից Հայաստան, ապա այժմ նույնիսկ հայրենիք վերադարձած լիբանանահայերը կրկին մտածում են հեռանալու մասին, չնայած արաբական երկրում տիրող տնտեսական ծանր վիճակին»,-ասել է Քեոշկերյանը:


Ղարաբաղյան կարգավորման բանալիները գտնվում են Մոսկվայում

Վերջին ամիսներին հայկական համայնքները հերթական համաձայնության են եկել երկրի ապագայում Ռուսաստանի դերի վերաբերյալ:

«Համոզված ենք, որ միայն Ռուսաստանի Դաշնությունն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Սփյուռքի ճնշող մեծամասնությունը, նույնիսկ այն հայերը, ովքեր ապրում են արևմտյան երկրներում, վստահ են, որ Երևանը հիմա պետք է շատ լավ հարաբերություններ կառուցի Մոսկվայի հետ»,- շարունակում է Քեոշկերյանը:

Այս իմաստով, ինչպես գրում է Tass-ը, իհարկե, փրկարար գործոնը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայումն էր, որոնք, ինչպես համոզված են Հայաստանում, ոչ միայն կապահովեն տեղի բնակչության անվտանգությունը, այլև ամեն կերպ կօգնեն նրա բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը: Բացի այդ, չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը, հայ քաղաքական գործիչները և քաղաքագետները վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե տարածքի կարգավիճակի հարցը վերջնական լուծում ստանա, և այստեղ առանց Ռուսաստանը ևս հնարավոր չէ։

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնովին չի լուծում Ղարաբաղի հարցը։ Հատկապես վերջնական կարգավիճակը, Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, հանդիսանում է հակամարտության վերջնական լուծման համար ամենակարևորը։ Առանց Ղարաբաղի կարգավիճակի, քանի դեռ հայերն այնտեղ են ապրում, կարգավորում չի կարող լինել», - Tass-ի թղթակցին ասել է  Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պահպանում են միջնորդի միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, ակնհայտ է, որ այժմ Ռուսաստանին է պատկանում վերջնական կարգավորման կարևոր լծակները, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը:

«Ռուսաստանն արդեն շատ գործառույթներ ունի Ղարաբաղում: Բայց նախկին ստատուս քվոն այլևս գոյություն չունի, կողմերի բանակցային առավելությունները փոխվել են: Եվ ակնհայտ է, որ այս համատեքստում Ռուսաստանը տիրապետում է Մինսկի խմբի բոլոր համանախագահների ամենաարդյունավետ գործիքներին։ Մոսկվան այժմ ոչ միայն հանդիսանում է համանախագահ, այլ ունի նաև խաղաղապահներ Ղարաբաղում: Այսինքն, եթե մինչև հակամարտության սկիզբը սեպտեմբերի վերջին Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ անում էր, որ 1994-ի նախորդ պայմանավորվածությունները կատարվեն, ապա այժմ Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունի 2020 թ. եռակողմ հայտարարությունը: Եվ Մոսկվան ամեն ինչ կանի՝ խաղաղության կայուն հիմք ստեղծելու համար»,-ասել է Մարկարովը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մասնակցությանը, ապա Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո նույնիսկ Հայաստանում այն քաղաքական ուժերը, որոնք ավանդաբար լավ հարաբերություններ ունեին Արևմուտքի հետ, ընդունում են, որ Մինսկի խմբի ձևաչափը կորցրել է իր նախկին նշանակությունը:

«Հիմա կա երկու ձևաչափ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դե յուրե ձևաչափը և փաստացի Ռուսաստան-Թուրքիա ձևաչափը։ Իհարկե, Հայաստանի համար նախընտրելի կլիներ ունենալ մի ձևաչափ, որտեղ Թուրքիա չլիներ, բայց մյուս կողմից` արևմտյան երկրներն արդեն իրենց ցույց են տվել ցինիզմի և երկակի ստանդարտների լիակատար փառքի մեջ, ուստի հիմքեր չկան ակնկալելու, որ նրանք կպաշտպանեն հայկական շահերը։ Ռուսաստանն այժմ երկու ձևաչափով ներկայացված միակ խաղացողն է, և նա կարող է ինքնուրույն որոշել, թե այս երկու խաղահրապարակներից որ մեկն է շարունակելու անավարտ հանդիպումը », -  ասել է Արմեն Աշոտյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}