Բելառուսում սկսվում է բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցով
Բելառուսի Հանրապետությունում սկսվում է բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (РФПИ) հայտարարության մեջ: Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Բելառուս է ժամանել այսօր՝ դեկտեմբերի 29-ին:
«Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարում են Բելառուսի բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով», - ասվում է РФПИ-ի հայտարարությունում։
Բելառուսը դարձավ Ռուսաստանի Դաշնությունից հետո առաջին պետությունը, որը պաշտոնապես գրանցեց «Սպուտնիկ V»-ն: Պատվաստանյութի գրանցման վկայականը տրվել է դեկտեմբերի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան