Գևորգ Դանիելյան. Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պետական սահմանի ակնհայտ ապօրինի, խայտառակ գծանշումների երևույթին՝ հարկադրված շատ եմ անդրադարձել, սակայն այսչափ վատատես չէի, չէի կարող կանխատեսել, որ այսպես հապճեպ, տնավարի կգործեին։ Նախ, որևէ ողջամիտ մարդու համար չէր կարող ընկալելի համարվել, որ հայտնի «հայտարարությունից» չբխող վերացական արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի բնակավայրերը միմյանց կապող ճանապարհները անմիջապես Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամություն։
Որոշ սակավաթիվ դեմքեր էլ փորձում են պրիմիտիվ հնարքներ առաջ մղել, թե բա՝ նախկինում են այդ ճանապարհները կառուցվել, ինչը գրեթե «սեպագիր արձանագրություն» է և այլ անհեթեթ արդարացումներ դնել շրջանառության մեջ։
Ոչ մի երաշխիք չկա, որ շատ մոտ ապագայում թուրքը անարգել անցնելու է սահմանային գոտիների և մաքսային կետերի կահավորմանը՝ դրանից բխող գերվտանգավոր և տնտեսապես խոցելի հետևանքներով հանդերձ։
Նրանք, ովքեր չիմացության կամ այլ շահագրգռվածության արդյունքում ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄՆԵՐԸ, խորհրդավոր կերպով մատնաշում պետական սահմանի հետ անմիջական կապ չունեցող օրենքներ ու սովետական իրավիճակներ, առնվազն պետք է հասկանային, որ պետական սահմանի վերաբերյալ միջազգային և ներազգային բարդ ընթացակարգերը հենց նրա համար են, որ պատասխանատու, ոչ թե սիրողական բանակցային գործընթացներով սահմանային գծանշումները որոշվեին այնպես, որ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԲԱՑԱՌՎԵԻՆ ճանապարհների և բնակավայրերի մերօրյա փնթի, ընդ որում, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ առանց միմյանց վնասելու։ Պատահական չէ, որ միջազգային փորձում այդպիսի գործընթացները տարիներ են տևում։
Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում, ինչն էլ ավելի է խճողվում ամեն Աստծո օր։
Խնդրում ենք դադարեցրեք այդ ապօրինի գործընթացները, անցեք իրավաչափ գործիքների կիրառմանը։
Հ.Գ. Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։
Այն անձինք, որոնք այսօր դեմ եմ իմ գրածին, արդեն կարճ ժամանակ անց, ինձ են փորձելու համոզել, թե որքան անմիտ էին այս գործընթացները ...»։
Պետական սահմանի ակնհայտ ապօրինի, խայտառակ գծանշումների երևույթին՝ հարկադրված շատ եմ անդրադարձել, սակայն այսչափ վատատես...
Опубликовано Gevorg Danielyan Вторник, 29 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանի զինվորականների նշված ցուցանակը տեղադրվել է բնակիչներին բացահայտ ահաբեկող եղանակով
- Վարդան Բալյան. Այս պահին Սյունիքում կենտրոնական իշխանությունը փաաստացի մեռած է
- Քաղաքացիները սև ներկով փակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրությունը
- «Թուրքերը ժամանակ են տվել տարածքը լքելու համար». Որոտանի գյուղապետ
- Կարեն Հովհաննիսյան. Ահաբեկիչները կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք
- ՌԴ-ի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ. Շուռնուխի գյուղապետը՝ պատգամավորին
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ