Թուրքիան Արցախում հնչած կրակոցները որակում է հրադադարի ռեժիմի խախտում
Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել այն մասին, որ Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական զինված տարրերի հարձակումները Ադրբեջանի զինված ուժերի դեմ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և նահանջել Լեռնային Ղարաբաղում, հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է, որը հաստատվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը: Միաժամանակ, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան