Արտահերթ ընտրությունների օրակարգով չենք հանդիպելու վարչապետի հետ. Գևորգ Գորգիսյան
«Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ հանդիպումներ է նախատեսում։ Բայց մենք մեր օրակարգում չունենք արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց, այլ մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով, իրենք ուզում են, որ ստեղծվի պրոֆեսիոնալների կառավարություն, որից հետո միայն կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին։
«Կառավարությունն այժմ նույնիսկ պատգամավորների անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուստի անիմաստ է արտահերթ ընտրությունների մասին խոսելը։ Այն քաոտիկ վիճակը, որ կա երկրում, այդ իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է երկրի անվտանգության համար։ Երեկ ինչ եղավ ԱԺ շենքի դիմաց, կարող է կրկնվել ամենուր»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ։
«Մենք մերժել ենք վարչապետի հանրային կերպով արված առաջարկը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու»,- եզրափակեց խոսքը Գևորգ Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև. Գոռ Գևորգյան
- Արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է. Աճեմյան