Լավրով. Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան վարձկանների ներթափանցման համար
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան համերաշխ են նրանում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման համար: Այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Սոչիում կայացած բանակցություններից հետո:
«Մեր ընդհանուր կարծիքը նաև այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այս տարածաշրջանում օտարերկրյա վարձկանների ներթափանցելու փորձերի համար: Այստեղ մենք միանգամայն ընդհանուր դիրքորոշումներ ունենք մեր թուրք գործընկերների հետ», - ասել է Լավրովը:
Լավրովը նշեց, ողջունում են Թուրքիայի ձգտումը՝ նպաստել հակամարտության կողմերի իրենց պարտականությունների կատարմանը, մասնավորապես նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնությունների։ Լավրովը նշեց, որ Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի հետ կապված։
Համատեղ կենտրոնը ստեղծվում է Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության արդյունքում, ասաց Լավրովն ու հավելեց, որ այժմ այն իրականացման պրոցեսում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան