Ռեզայի. Իսրայելի հետ երկրների հարաբերությունների կարգավորումը մեծ սխալ է
Իրանի համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղարն ասել է.«Իսրայելի գլխին այնպիսի փորձանք ենք բերելու, որ արաբական երկրները հասկանան, թե ինչ մեծ սխալ են գործել Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ հաստատելով»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Մենար հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանի բարձրաստիճան այրերի, այդ թվում՝ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ԻԻՀ պատասխանի մասին Մոհսեն Ռեզային ասել է. «Նոր պատերազմ է սկսվել մեր և թշնամիների միջև և այդ պատերազմը շարունակվում է»:
Նշելով, որ Իրաքում ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հարձակումը ևս խիզախ ու ծանր հարված էր ԱՄՆ-ին, Իրանի համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղարն ասել է.«Մենք կարող էինք ավելի խիստ պատժել ԱՄՆ-ին և Իսրայելին»:
Նշելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը քայլեր են ձեռնարկում Իրանն անապահով դարձնելու և տնտեսական պատերազմ հրահրելու ուղղությամբ, Ռեզային ասել է.«Բնական է, որ այս պատերազմում մենք նահատակներ ունենանք և մեր դեմ ճնշում գործադրվի, սակայն պատերազմը դեռ չի ավարտվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան