Բախումներ` Սիրիայում Թուրքիայի աջակից զինյալների ու քրդական ստորաբաժանումների միջև
Ռուսաստանը կիրակի ուշ երեկոյան հայտնեց, որ ռազմական ոստիկանության նոր ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջան, որտեղ Թուրքիայի աջակցությամբ զինյալները բախվել են քրդական ուժերի հետ՝ Ռուսաստանի և Թուրքիայի զորամիավորումների կողմից հսկվող ռազմավարական մայրուղու մոտ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Տեղակայումը տեղի ունեցավ Ռուսաստանում այս երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի բանակցություններին ընդառաջ: Ակնկալվում է, որ դրանք մասամբ կկենտրոնանան Սիրիայի խնդրի վրա, որտեղ Թուրքիան աջակցում է ապստամբ զինյալներին, որոնք դեմ են նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:
Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների և քրդական ուժերի միջև ռազմական բախումները սկսվեցին այս ամիս Աին Իսսա քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Սիրիայի խոշոր քաղաքները կապող M4 մայրուղու վրա:
Թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները՝ սիրիացի ընդդիմադիր զինյալներն անցյալ տարի գրավեցին այս տարածքը Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում տեղակայված քրդական YPG զինյալներից:
Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի աղբյուր նշել է, որ Անկարան կօգտագործի երեքշաբթի օրը կայանալիք հանդիպումը՝ YPG- ի ուժերի դուրսբերումն այստեղից պահանջելու համար, որին Անկարան որակում է ահաբեկչական կազմակերպություն:
«YPG- ն անհապաղ պետք է հեռանա Այն Իսայից: Այդ ուղղությամբ ամեն տեսակի քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն կա», - նշել է աղբյուրը` խնդրելով չհրապարակել իր անունը:
YPG- ն կազմում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) դաշինքի ռազմական ողնաշարը, որը վերջին տարիներին ԱՄՆ ռազմաօդային ուժերի միջոցով ջախջախեց Իսլամական պետությանը Սիրիայի հյուսիս-արևելքում: Անկարան ասում է, որ YPG- ն կապ ունի Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ ապստամբների հետ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի օրը այդ տարածք է ուղարկել ռազմական ոստիկանության ավելի մեծ ուժեր:
«Ավելի վաղ թուրքական կողմի հետ բանակցությունների ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս-սիրիական համատեղ դիտակետերի տեղակայման վերաբերյալ: Այսօր (կիրակի) Աին Իսսայի տարածք են ժամանել Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ ՝ իրավիճակը կայունացնելու համար», - ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Մոսկվան, որի ռազմական ինքնաթիռները նույնպես հսկում են այդ տարածքը, երկու կողմերին էլ հանդարտության կոչ արեց՝ հորդորելով դադարեցնել կրակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան