Փաշինյանի ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է, որ այնքան կարևոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյոք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե ոչ։
«Եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարևոր է։
Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ հրապարակային ասվում էր, ես անձամբ իր երեսին եմ ասել. Գագիկ Ծառուկյան
- ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել. Գագիկ Ծառուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում