Լսի՛ր, շիշ բռնող, դու միշտ ոստիկանների հետևում թաքնված ես լինելու. քաղաքացի
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են։ Քաղաքացիներն իրենց քայլերթի ընթացքում մոտեցան իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, իրենց խոսքով «շիշ բռնողի» հոր եռահարկ առանձնատանը։
Քաղաքացիներից Աննա Մկրտչյանը նշեց, որ «շիշ բռնողի» հայրն էլ իննսունականներին է Հայաստանը թալանել և նման շքեղ առանձնատուն կառուցել։
«Նա մեծ-մեծ խոսում է, թե հայրենիք ունի, բայց ես ձեզ իրականությունը կպատմեմ։ Երբ ողջ հայությունը ցուրտ ու մութ տարիներին ապրում էր Արցախի հույսով, Արցախյան պատերազմը հաղթելու և թուրքին ծնկի բերելու հույսով, շիշ բռնողի հայրը հարստանում էր։ Իսկ գիտե ՞ք ինչի հաշվին է կառուցվել այս առանձնատունը՝ մեր կենսաթոշակառուների հաշվին։ Կենսաթոշակառուներ, որ այդպես էլ չիմացան՝ ինչքան է իրենց թոշակը, որովհետև պիտի գնային ու կաշառք տային, որ լավության կարգով իրենց թոշակ տային»,- ասաց քաղաքացին։
Աննա Մկրտչյանի խոսքով, այս ամենի հետ մեկտեղ դեռ Հայկ Սարգսյանը հոխորտում և ոստիկանապետին հանձնարարություն է տալիս, որ ցուցարարների հետ ավելի կոպիտ վարվեն, ինչ-որ հաշվեհարդարի կոչեր է անում։
«Մենք գիտենք, որ այդ ամենը դուք լավ անում եք, որ խաժամուժով եկաք, Արցախ ծախեցիք, ամեն ինչի էլ ընդունակ եք։ Իսկ հիմա, դու, շիշ բռնող և եղբայրդ, որ կառավարությունում լափում է Նիկոլ Փաշինյանի տված լափը՝ պարգևավճարի տեսքով, որ հայրենիք ծախելու համար դուք ամեն ինչի ընդունակ եղաք, հիմա եկել ու հոխորտում եք հայրենիք ունեցող հայերի վրա։ Լսի՛ր, շիշ բռնող, դու միշտ ոստիկանների հետևում թաքնված ես լինելու։
Այս շքեղ առանձնատունը, որ կա, վախենալու ես դրա պատերից դուրս գալ։ Միգուցե հո՞րդ խորհուրդ տայիր, որ իննսունականներին քրեական հետապնդումից չխուսափեր ու այդ պատերի մեջ լցրած երկաթ, բետոնը տար, որ մենք տանեինք ու խրամատներ կառուցեինք։ Դուք արժանապատվություն չունեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ ձեզ լափ շպրտի, ձեր արժանապատվությունը դրանից չի ավելանալու»,- ասաց նա։
Ըստ քաղաքացու, իշխանություններն են լինելու դատաստանի սուբյեկտ և իրենք են կրելու այդ դատաստանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենց տեսակով առոչինչ են. Սայաթ Շիրինյան
- Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան