Հասարակություն 16:56 29/12/2020 Հայաստան

«Վարչապետի աթոռին նստած խելագարն ամեն օր ավելի նոր մի խելագարության է դիմում»

17:56

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ երթը նպատակ ուներ բարձրաձայնելու իրենց պահանջները ՀՔԾ մոտ, իսկ ավելի ուշ արդեն կհանդիպեն Հանրապետության հրապարակում:

«Երկու օրից մտնում ենք 2021 թվական: Այստեղ հավաքվածները եկել են հանուն իրենց զավակաների, ընտանիքների, երկրի ապագայի:

Երկու օր հետո, երբ որ դիմավորեք 2021 թվականը, մտածեք՝ մենք ելել ենք փողոց հանուն մեր և ձեր ապագայի, իսկ դուք այդ մենքի մեջ չկայիք: Վաղ թե ուշ միանալու եք մենքին»,- ասաց նա:

17: 45

Հայրենիքի փրկության շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՔԾ դիմաց ընթերցեց այն երդումը, որը տվել են ու պարտավոր են պահպանել ՀՔԾ աշխատակիցները: Այնուհետև դիմելով ՀՔԾ աշխատակիցներին՝ հայտարարեց.

«Դուք պարտավոր եք քրեական գործ հարուցել և ձերբակալել, կալանավորել թիվ մեկ դավաճանին՝ Նիկոլ Փաշինյանին:

Պարտավոր եք դադարեցնել ակնհայտ սուտ և կեղծ իրավական ձևակերպումներով բոլոր քրեական հետապնդումները Փաշինյանին քննադատողների, Փաշինյանի հանցավոր ռեժիմի հրաժարականը պահանջողների նկատմամբ:

Պարտավոր եք պատասխանատվության կանչել ոստիկանության այն անպատասխատու անձանց, ովքեր հետևողականորեն փորձում են ժողովրդի մեջ հրահրել քաղաքացիական բախումներ, ավելին՝ իրենց ոչ իրավաչափ հանցավոր գործունեությամբ բերման են ենթարկում, անազատության մեջ են պահում, առևանգում են հայրենիքի պաշտպանության դիրքերում հանդես եկող մարդկանց:

Պարտավոր եք պատասխանատվության կանչել այսպես կոչված պետական պահպանության ծառայության հրամանատարին, որը երեկ բացահայտ բոլորի ներկայությամբ փորձում էր հարվածել քաղաքացիներին: Նա հանցագործ է:

Պարտավոր եք քրեական գործեր հարուցել և պատասխանատվության կանչել սանձարձակ ու լկտի պահվածք ցուցաբերող ԱԺ պատգամավորներին, որոնք սպառնում են ՀՀ քաղաքացիներին, որոնք ռիսկ չունեն պատասխանատվության կանչել հայրենքի դավաճանին, բայց փորձում են հոխորտալ, փորձում են հարձակվել, դրա սպառնալիքի ներքո վախ ներարկել ՀՀ հպարտ քաղաքացիներին: Այդ սանձարձակ անձինք պետք է օր առաջ ենթարկվեն պատասխանատվության: Սիսակ Գաբրիելյան և մնացածներ…

ՀՔԾ-ն պարտավոր է պատասխանատվության կանչել այդ մարդկանց, այլ ոչ թե հայրենիքի փրկության համար դուրս եկած անձանց ապօրինի ձերբակալել ու նրանց անազատության մեջ պահել:

Դիմում եմ ձեզ ՀՔԽ ղեկավար անձնակազմ, այնպես արեք, որ վաղը ձեր զավակներին նայեք հպարտորեն, հայ ժողովրդի պատմության մեջ մտնեք հայրենիքը փրկող կարևոր դերակատարներից, ոչ թե դավաճանին պաշտպանող ուժերի ներկայացուցիչներ»:

17:18

«Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանն ասաց.

«Ժամանակին Նիկոլն ամենասուր որակումներն էր տալիս պատգամավորներին: Խոսքը նախորդ ԱԺ-ների պատգամավորների մասին էր: Հետո երբ եկավ իշխանության, ասաց՝ լինելու են պատգամավորներ, նախարարներ, որոնք ծառայելու են ժողովրդին, հարգանքով են վերաբերվելու ժողովրդին, լուծելու են մեր խնդիրներ:

Հիմա տեսնում ենք, որ ունենք պատգամավորներ, որոնք իրենց մականուններով ավելի հնչեղ են, իրենց սանձարձակությամբ ավելի սանձարձակ են, իրենց անբարոյականությամբ ավելի անբարոյական են: Հիմա իրենք պատգամավոր են, պետք է մեր հարցերը լուծե՞ն, մեր կյանքը բարելավե՞ն: Սրանց լկտիությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ հարց ուղղելու համար սրանք համարձակվում են վիրավորել մեզ, քաղաքացիներին:

Այդ վիրավրանքն անպատասխան չի մնալու»:

17:08

Երթի մասնակիցներն անցան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «շիշ բռնողի» առանձնատան մոտով:

«Մի քանի հարկանի այս առանձնատունը հայրիկիդ փողերով կառուցելուց բա չէի՞ր ասում՝ բանակի դիրքերը պետք է փայտից, հողից չլինեն: Այդ ժամանակ չէի՞ր մտածում դրա մասին: Բավական է ձեր արածները, սխալները բոլորի վրա բարդելու վարքագիծ դրսևորեք:

Ուրեմն՝ պարոն շիշ բռնող, մենք թույլ չենք տալու, և դու մտածի նաև, որ վաղը պատասխան ես տալու այդ բետոնապատ մի քանի հարկանի առանձնատունը կառուցելու համար: Բոլորն են պատասխան տալու: Պատասխան են տալու մեր գերության մեջ գտնվող հարյուրավոր ընկերների համար, պատասխան են տալու հազարավոր անհետ կորածների համար, հազարավոր զոհերի համար, Եռաբլուրում շիրիմների վրա քայլող քաղաքացիների համար, որոնց ստիպողաբար բերել էիք Եռաբլուր: 

Արա Հայկ, դու պատասխան ես տալու:

Առանց շիշ բռնողների, առանց Անդոների, առանց Նիկոլների, առանց էռատոների Հայաստանի կերտման այս պայքարը, որ մենք անցնում ենք, հասնելու է իր վերջնական նպատակին, իսկ նպատակն է ազատ, արդար, հաղթող, արժանապատիվ Հայաստանը:

Ուրեմն՝ առանց Նիկոլ Հայաստան, առանց շիշ բռնողների Հայաստան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

16։56

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) սկսվել է Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած երթ:

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նշեց, որ պայքարը շարունակվում է, իսկ պահանջը նույնն է:

«Այս ընթացքում իշխանությունը հակառակ իր հայտարարությունների, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության գործունեության համար, մոռանում է իր  ճնշիչ, մամլիչ հիմնական զենքերի մասին՝ ոստիկանություն, քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն»,- նշեց նա:

Գ. Մանուկյանի խոսքով, երեկ ԱԺ շրջակայքում քաղաքացիական անհնազանդության  գործողությունների, քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքը գործադրելու ընթացքում ակնառու էր, որ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների:

«Եթե ոստիկանությունում նշանակված ինչ- որ նոր պաշտոնյաներ կան, որոնց ուշք ու միտքն է Նիկոլին համոզել, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել Նիկոլին, ոչ թե Հայաստանի օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր դեմ դիմաց կանգնելու են նրանց առաջ, նայելու են այդ սպաների աչքերի մեջ ու պահանջելու են պատասխան, խիստ պատասխան»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Նա հայտնեց, որ այսօր շարժվում են դեպի Հատուկ քննչական ծառայություն, ներկայացնելու են իրենց դժգոհությունները, պահանջները՝ օրենքը կատարել լիարժեք: 

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց պահանջը՝ «Առանց Նիկոլ Հայաստան» չի դադարելու, քանի որ վարչապետի աթոռին նստած խելագարն ամեն օր ավելի նոր մի խելագարության է դիմում, ամեն օր ավելի է վատթարացնում երկրում կյանքը:

«Դրա համար մեր պահանջը մնում է նույնը՝ «Առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Գ. Մանուկյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}