Եվրամիությունը կնքեց Բրեքսիթի գործարքը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ստորագրեցին Բրեքսիթից հետո առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել անցյալ շաբաթ՝ ամիսներ տևած բանակցություններից հետո:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի կենտրոնակայանում: Այժմ փաստաթղթերը կուղարկվեն Լոնդոն՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ստորագրման համար:
Ընդհանուր առմամբ, կողմերը ստորագրում են երեք փաստաթուղթ. Առևտրի և համագործակցության մասին համաձայնագիր, գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության ընթացակարգերի մասին համաձայնագիր և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում